Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ավելացել է զբոսաշրջիկների թիվը։ Ճանապարհորդները գալիս են այստեղ` տեսնելու երկրի բնական հրաշքները:
2011 թվականին Վիրունգա ազգային այգու այցելուների թիվը հասել է 3800-ի: Աֆրիկայի ամենահին ազգային այգին այս տարի ակնկալում է ունենալ 1 միլիոն դոլարի եկամուտ:
Տեսարժան վայրերի թվում առաջարկվում է մեկ գիշերով արշավել դեպի Նյամուլագիրա լեռան հրաբխի ժայթքման վայրը և շարունակել ճանապարհն անտառների միջով՝ տեսնելու անհետացման վտանգի տակ գտնվող անտառային գորիլաներին:
Հունվարի 1–ից Վիրունգան կբացի նաև իր առաջին տուրիստական տնակը, որտեղ այցելուները, վճարելով 200 դոլար, մեկ գիշեր կարող են անցկացնել ծղոտե տանիքներով և լավային ժայռերից կառուցված պատերով 12 բունգալոներում: