Ռուսաստանի տիեզերական գործակալության գլխավոր ղեկավարը հավաստիացրել է հասարակությանը, որ Մարսի Phobos-Grunt դիտակը, որի հետ չեն կարողանում կապ հաստատել, չի ընկնի Երկիր մոլորակի մարդկանցով բնակեցված որևէ տարածքի վրա:
Roskosmos-ի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտնել է լրագրողներին, որ եթե անգամ ինքակառավարվող տիեզերանավը նորից մտնի Երկրի մթնոլորտ, որը նրա կարծիքով կարող է միայն վատագույն դեպքում պատահել, միևնույն է, այն ոչ մեկին չի վնասի: