Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթը հայտարարել է, որ 50 տարեկանում կավարտի դերասանի իր կարիերան:
«Այո, երեք տարի հետո»,- ասել է 47-ամյա դերասանը ավստրալական «9 MSN» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում: Դերասանը նաև նշել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել դրանից հետո: «Ֆիլմերի պրոդյուսերությունն ինձ իսկական հաճույք է պատճառում»,- հայտարարել է նա` ավելացնելով, որ իր փորձը և կապերը թույլ կտան էկրանավորել բացառիկ պատմություններ:







































