Նորվեգիայի դատարանը երկարացրել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կալանավորման ժամկետը ևս 12 շաբաթով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, դատարանը վճռել է Բրեյվիկին կալանքի տակ պահել, քանի որ նա ակնհայտորեն գործել է կանխամտածված սպանություն և ազատության մեջ հայտնվելով հնարավոր է փորձի վերացնել իր դեմ եղած ապացույցները: Բացի այդ, դատարանը չի բացառում, որ Բրեյվիկը ահաբեկչությունը միայնակ չի իրականացրել, հետևաբար ազատություն ստանալով նա կարող է կապվել իր համախոհների հետ և փորձել խանգարել հետաքննությանը կամ թաքնվել:
Բրեյվիկի պաշտպանները պնդում էին, որպեսզի իրենց պաշտպանյալի կալանքը 4 շաբաթից ավելի չձգվի:
Այսօր ավելի վաղ կայացել են Բրեյվիկի գործով առաջին բաց լսումները, որոնց ներկա էին նորվեգացու ահաբեկչության զոհերի հարազատները:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկի կողմից Նորվեգիայի Ուտոյա կղզում և Օսլոյի կառավարական շենքի մոտ իրականացրած ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 77 մարդ:








































