Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բուղարիայի նախագահ Գեորգի Պիրվանովը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան։ Պլանավորված է, որ իր երկօրյա ադրբեջանական այցի շրջանակներում Պիրվանովը տետ ա տետ և ընդլայնված կազմով հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Բացի այդ, երկու երկրները ստորագրելու են ադրբեջանա-բուլղարական փաստաթղթերի փաթեթ, որն առնչվելու է սոցիալական ապահովության, տեղեկատվության պաշտպանության, կրթական և համագործակցության այլ ոլորտների։ Նշվում է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 230.8 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ Պիրվանովի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունվարին։








































