Իսրայելը պատրաստակամություն է հայտնել վերացնել պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժումը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերում անանուն աղբյուրների: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունն անմիջապես չի իրականացվի:
Բացի այդ, գործակալությունը նշում է, թե Իսրայելը տեղեկություններ ունի, որ Լիբիայից Գազայի հատված մեծ քանակությամբ զենք է տեղափոխվել, ինչը զգալիորեն մեծացրել է «Համասի» զինյալների հնարավորությունները, և այժմ նրանք կարող են հարված հասցնել Թել Ավիվին:
Լիբիայում ռազմական գործողությունների ընթացքում զենքի մեծ թվով պահեստներ ոչնչացվել են: Սակայն ավելի վաղ «Ալ-Քաիդա»-ի աֆրիկյան ստորաբաժանումներից մեկը հայտարարել էր, որ օգտվել է Լիբիայում տիրող իրավիճակից և զգալիորեն հարստացրել իր զինանոցը:









































