Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել շաբաթ օրը իրանական հակահրթիռային հենակետերում գրանցված տարօրինակ պայթյունները, հայտարարել է, որ նմանատիպ պայթյունները թող շատանան»:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմաբազայում երկու պայթյուններ են տեղի ունեցել։ Արդյունքում զոհվել են Իսլամական հեղափոխության պահակազորի 17 անդամներ:
Ռազմաբազան օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության և պահպանման համար:
Պայթյունի հետևանքով զոհվել է նաև պահակազորի բրիգադի գեներալ Հասան Մողադդամը, որը իմամ Հուսեյնի համալսարանում զբաղվում էր միջուկային հետազոտություններով:









































