Իտալական Eni ընկերությունը վերականգնել է նավթարդյունահանությունը Լիբիայի Elephant-ում: Ներկայում ամենօրյա նավթահանության չափերը հասնում են 40 հազար բարելի, իսկ քաղաքացիական պատերազմից առաջ այն 130 հազար բարել էր:
Reuters-ը հայտնում է, որ աշխատակիցները հիմա փորձում են վերականգնել նախկին նավթահանության մակարդակը:
2011 թ. սեպտեմբերին «Գազպրոմ» և Eni ընկերությունները համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ ռուսական ընկերությունը կստանա Eni-ի կոնսորցիումում մասնաբաժնի կեսը, որը մշակում է Elephant-ը:
Այս համաձայնության շուրջ կողմերը պայմանավորվել են 2010 թվականին: Այդ ժամանակ նշվում էր, որ ծրագրի մասնաբաժինը կանցնի ռուսական ընկերությանը՝ 163 դոլար արժողությամբ: Սակայն Լիբիայում քաղաքացիական պատերազմի պատճառով պայմանագիրը չկնքվեց:








































