Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտը (MEMRI) անգլերեն թարգմանել և համացանցում տեղադրել է The Hunter Sabbath իրանական գեղարվեստական ֆիլմը:
MIGnews.com-ը նշում է, որ ֆիլմում ներկայացված է, թե հրեաները ինչպես են փոքր տարիքից նոր սերնդին քարոզում սիոնիզմ և թշնամություն ներշնչում պաղեստինցիների հանդեպ:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռավնին Հանան, իր թոռանը սովորեցնում է պաղեստինցիներին սպանել: Ֆիլմում թոռը ընդդիմանում է և պապին հայտնում, որ Աստվածաշունչը արգելում է սպանել, իսկ պապը նրան հեգնանքով պատասխանում է՝ չի կարելի սպանել միայն հրեաներին:









































