Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ զարգացող Գերմանիան անակնկալ հայտարարություն ունի Հունաստանի համար:
Նվազող աշխատուժի և զարգացող տնտեսության պայմաններում Գերմանիան կարիք ունի հմուտ աշխատողների՝ իր արդյունաբերությունը զարգացած պահելու համար: Ավելին, Գերմանիան փնտրում է այդ աշխատողներին հիմնականում Հունաստանում և եվրոպական այլ երկրներում, որտեղ տնտեսական ճգնաժամի պատճառով գործազրկությունը մեծ թվերի է հասնում:
Դեռ հստակ թվեր չկան, թե որքան մասնագետներ են Եվրոպայի ճգնաժամային զոնայից աշխատանք ստացել Գերմանիայում, բայց վերջին հինգ տարիների ընթացքում ներգաղթը Գերմանիա աճել է 13 տոկոսով: