Վալերի Հոֆֆենբերգը, ով նախկինում Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչն էր Մերձավոր Արևելքում, հայտնել է, որ Նիկոլյա Սարկոզին պատրաստվում է այցելել Իսրայել: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Ըստ դիվանագետի` այցելության նպատակն է հարթեցնել ծագած թյուրիմացությունը:
Սարկոզին Մեծ քսանյակի հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունեցել Կաննում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ականջին շշնջացել էր ‹‹սուտասան›› բառը, որն ուղղված էր Իսրայելի վարչապետի հասցեին: Սարկոզին մոռացել էր, որ բարձրախոսն այդ պահին միացված էր:
Սարկոզին դրանից հետո փորձում էր հանդարտեցնել կրքերը. նա հանդիպել է Հրեական համաշխարհային կոնգրեսի անդամներին և ասել նրանց, որ միշտ աջակցել է Իսրայելին և ինքն էլ կիսով չափ հրեա է:








































