Իտալական Eni ընկերությունը վերսկսել է նավթի արտադրությունը Լիբիայի Elephant նավթի հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ներկա պահին նավթի օրական արտադրությունը 40 հազար բարել է, իսկ մինչև քաղաքացիական պատերազմի սկիզբը այն 130 հազար էր:
Այժմ աշխատողները փորձում են վերականգնել էլեկտրաէներգիան, որպեսզի կամաց-կամաց մեծացնեն արտադրության չափերը: Նավթի հանքավայրը պատերազմի ժամանակ աննշան վնասվածքներ էր ստացել:
Հանքավայրը գտնվում է Տրիպոլիից 800 կմ դեպի հարավ: Առևտրային զարգացումը սկսվել է 2004 թ.-ին:









































