ԱԻՆ լրատվական ծառայությունը, հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ Վան քաղաքի մոտակայքում՝ երկու երկրաշարժ է գրանցվել վերջին երկու ժամվա ընթացքում։
Ժամը 12:04 րոպեին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ 5 կմ խորության վրա: Նույն ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել նաև 01:24 րոպեին:











































