Tuesday, 23 06 2026
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»

Հայաստանից փորձել են «ստրոնցիում» արտահանել. այն տարածվում է ոսկորների մեջ և քայքայում մարդուն (տեսանյութ)

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանը հավակնում է դառնալ միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի ոլորտում տարածաշրջանային կենտրոն:

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք: Մեզ նաև հաջողվեց պարզել, որ այդ նյութը հատկապես վտանգավոր է սննդի մեջ օգտագործելու դեպքում, քանի որ ներթափանցելով ոսկրերի և հյուսվածքների մեջ` քայքայում է մարդու օրգանիզմը: Մինչ մանրամասներին անցնելը նկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է 46 այլ պետություններին՝ հավաստելով իր աջակցությունը «Աշխատանքային ծրագրին», ըստ որի՝ մասնակից երկրները կձգտեն անհրաժեշտության դեպքում բարելավել իրենց ազգային քրեական օրենսդրությունը՝ միջուկային նյութերի ապօրինի թրաֆիքինգի և միջուկային ահաբեկչության բոլոր տիպի դեպքերը քննելու համար անհրաժեշտ լիազորություններ ունենալու նպատակով, և պարտավորություն են ստանձնում նման հանցագործությունները դատապարտել օրենքի ամենայն խստությամբ:

Ինչևէ, վերջին դեպքի առնչությամբ ԱԱԾ լրատվական վարչության պետ Արծվին Բաղրամյանից տեղեկացանք, որ օտարերկրյա քաղաքացուն «ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՀՀ Քր.օր.-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի (Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը: Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավելին ասել չի կարող:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած ռադիոակտիվ նյութ պետական ռազմավարական նշանակություն ունի` և՛ հեռանկարային, և՛ առօրեական անվտանգության հետ կապված: Այսինքն՝ իր բաղադրությամբ կարող է շատ վտանգավոր լինել հասարակության համար: Դրանք իրենց արժեքով և նշանակությամբ բացառիկ են: Առհասարակ, աշխարհում նման կարգի նյութերի շարժը բոլոր պետությունների կողմից խստագույնս վերահսկվում է:

«Առաջին լրատվական»-ը փորձեց բոլոր հնարավոր եղանակներով պարզել, թե իրենից ինչ է ներկայացնում «ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութը:

Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական բաժանմունքի քարտուղար Լևոն Թավադյանը, ներկայացնելով տվյալ ռադիոակտիվ նյութի վտանգավորության աստիճանը, պարզաբանեց. «Ես դրա մասնագետը չեմ, բայց ըստ էության կարճ կարող եմ ձեզ ինֆորմացիա տալ: Վտանգավոր է նրանով, որ ռադիոակտիվ է մնում շատ երկար ժամանակ` տասնյակ տարիներ: Կան նյութեր, որոնք արագ մարվում են: Ավելին՝ վտանգ է ներկայացնում նրանով, որ եթե մտավ սննդի մեջ, ներթափանցում է ոսկրակառուցվածքի մեջ և ներսից մարդուն վնասներ է պատճառում: Հիմնականում սննդի միջոցով է վտանգ ներկայացնում, որվհետև որպես ճառագայթող նյութ թույլ նյութ է»:

«Էկոատոմ» ընկերության գիտական գծով ղեկավար Գագիկ Մարտունյանը տեղեկացրեց, որ այն արձակում է բետտա ճառագայթներ, որոնք շատ արագ կլանվում են. «Նույնիսկ թուղթը կարող ես դնել, և այն քեզ համար կարող է դառնալ պաշտպանիչ, քանի որ չի տարածվում, արագ կլանվում է: Բայց օրգանիզմի մեջ դրա ներթափանցումը խիստ վտանգավոր է, որովհետև տարածվում է ոսկորների և հյուսվածքների մեջ և քայքայում: Վտանգավորության տեսակետից կարելի է ասել, որ աննշան վտանգավոր է, եթե սննդի մեջ չի օգտագործվելու: Այդ ռադիոակտիվ նյութի կյանքի տևողությունը մոտ 27 տարի է:

Բայց մի 50-60 տարի գոյատևում է»: Մեր հարցին, թե դա որ դեպքերում են օգտագործում և որ երկրներում՝ ավելացրեց. «Դա հիմնականում օգտագործվում է բժշկության մեջ` որպես բետտա ճառագայթման աղբյուր»: Գագիկ Մարտունյանը, պատասխանելով մեր հարցին, նաև նշեց, որ Հայաստանում դրա հումքը չկա. կա՛մ ինչ-որ տեղից է բերվել, կա՛մ սովետի ժամանակից է մնացել: «Եկել է, մնացել, չի օգտագործվել. երևի դա են փորձել արտահանել: Ուրիշ աղբյուր չկա: Եթե հիմա հեռանկարային է դրա օգտագործումը, այն ժամանակ դա չի օգտագործվել: Հայաստանում այն չի արտադրվում, և դրա հումքը չկա»,- ավելացրեց Գագիկ Մարտունյանը: Նրա խոսքերով, թեկուզ հետազոտական նպատակների համար բոլոր զարգացած երկրներն էլ կուզենային այն ձեռք բերել՝ օգտագործելով հեռախոսների, նոութբուքերի և նմանատիպ այլ սարքավորումների համար, որ երկար ծառայեն:

Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ և 233-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քաղաքացիներ Սմբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի կողմից գերհարստացված 90.8% ուրան տեսակի ռադիոակտիվ նյութ 2010թ. մարտ ամսին Երևան քաղաքում Գարիկ Դադայանից (նախկինում` 2004թ., ուրան տեսակի ռադիոակտիվ նյութի մաքսանենգության ու իրացման համար դատապարտված) ձեռք բերելու, Երևան-Թբիլիսի գնացքով մաքսանենգությամբ Վրաստան տեղափոխելու և Թբիլիսի քաղաքում իրացնելու դեպքի առթիվ: Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանը Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում 2010 թվականին Վրաստանի դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել ազատազրկման համապատասխանաբար 14 և 13 տարի ժամկետներով:

ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործից անջատվել է Գ.Դադայանի վերաբերյալ մասը և 2010թ. դեկտեմբերի 9-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: 2011թ. մայիսի 25-ի դատավճռով Գ.Դադայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 233-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով ազատազրկման 7 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ: Դեռևս միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Վրաստան տեղափոխված ուրանի ձեռքբերման աղբյուրը, քանզի գործի քննությամբ պարզվել է, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկական և լաբորատոր պայմաններ 90.8% գերհարստացված ուրան ստանալու համար:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում