Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան

Ամերիկացիները չեն ցանկանում Իրանի հետ պատերազմ. հարցախույզ

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ամերիկյան CBS հեռուստաալիքը նոյեմբերի 6-10-ը երկրում հարցախույզ է անցկացրել 1182 անձանց շրջանում՝ պարզելու հասարակության տրամադրվածությունն արտաքին քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների շուրջ։

Հարցախույզի արդյունքները վկայել են, որ հարցման ենթարկված 10 ամերիկացիներից 7-ը դեմ է Վաշինգտոնի այն փորձերին, որոնք ուղղված են բռնապետական ռեժիմները ժողովրդավարականի վերածելուն։ Հարցվածների կեսը նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է մասնակցեր Լիբիայում ռազմական հակամարտությանը։

Դրա հետ մեկտեղ, ամերիկացիների 67 տոկոսը կողմ է Վաշինգտոնի կողմից ուժի գործադրմանն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պակիստանն ու Եմենը, ուր ենթադրաբար թաքնվում են ահաբեկիչները։ Դրան դեմ է հարցվածների 22 տոկոսը։

Հարցվածների 55 տոկոսը վստահ է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Միայն 15 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, իսկ 17 տոկոսն էլ Իրանին ընդհանրապես սպառնալիք չի համարում։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին, ապա հարցվածների 65 տոկոսը կարծում է, որ այն հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով։ 16 տոկոսն անհրաժեշտ է համարում ԱՄՆ կողմից ռազմական գործողությունների իրականացումը, 12 տոկոսն էլ Փհենյանին չի դիտարկում որպես սպառնալիք։

Հարցվածների 61 տոկոսը ԱՄՆ-ի համար բացասական է գնահատում Չինաստանի տնտեսական աճն ու էքսպանսիան, 67 տոկոսը կարծում է, որ Պեկինն ուղղակի ռազմական սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ համար։

Ամերիկացիների 42 տոկոսն աջակցում է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը, 34 տոկոսը դեմ է դրան։

Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կհաղթեն ահաբեկչության դեմ պատերազմում, սակայն նույնքանն էլ կարծում է, որ այդ պատերազմում հաղթողներ չկան։ Միայն 9 տոկոսն է կարծում, որ այդ պայքարում հաղթում են ահաբեկիչները։

Հարցախույզի մասնակիցներից ընդամենը 25 տոկոսն է դրականորեն տրամադրված իսլամի նկատմամբ, իսկ 32 տոկոսը՝ բացասական։

Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան զգուշացրել էր Իրանին ռազմական հարված հասցնելու անկանխատեսելի հետևանքների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում