ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ նոյեմբերի 9-ին, ժամը 23.23-ի սահմաններում Թուրքիայի Վան քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը թույլ զգացվել է նաև Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում:
Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ: