Monday, 06 05 2024
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում

Լիբանանահայերի և քուրդ բնակչության միջև Բուրջ Համուդ թաղամասում լարվածություն չկա

Լիբանանահայերի և քուրդ բնակչության միջև Բուրջ Համուդ թաղամասում լարվածություն չկա: Արդեն մեկ շաբաթ է, ինչ լիբանանյան մամուլը շահարկում է այն հարցը, որ Բուրջ Համուդ ամենահայաշատ թաղամասի հայերը ցանկանում են թաղամասից վտարել քուրդ բնակչությանը, սակայն այս լուրերը շահարկումներ են Լիբանանի հակաիշխանական լրատվամիջոցների կողմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց լիբանանահայ բանաստեղծ, հրապարակախոս Սագօ Արեանը` մեկնաբանելով Բուրջ Համուդ թաղամասում ստեղծված իրավիճակը:

Տեղեկացնենք, որ այս թաղամասը Բեյրութի ամենահայաշատ թաղամասերից մեկն է, որտեղ բնակչության մոտ 80 %-ը հայեր են: Հայերն այս թաղամասում ապրում են իրենց ընտանիքների հետ և կարևորում իրենց ընտանիքների ապահովությունն ու անվտանգությունը՝ անկախ նրանից՝ պատերազմական դրություն է, թե խաղաղ:

Ս. Արեանը նշեց, որ 10 օր առաջ ընդհարում էր եղել Բուրջ Համուդի ծայրամասերից մեկում հայ և քուրդ երիտասարդների միջև: «Քուրդ բնակչությունը Բուրջ Համուդում աշխատավոր դասակարգին է պատկանում և չի փայլում պահվածքով: Շրջանի հայ, լիբանանցի բնակչությունը դժգոհ էր երիտասարդների պահվածքից: Երբեմն գալիս էին հայկական թաղամասեր, ու այդպես մի շաբաթ առաջ ընդհարումներ տեղի ունեցան երիտասարդ տղաների միջև»,- մանրամասնեց լիբանանահայ հրապարակախոսը` հավելելով, որ իրադարձության ընթացքն այլ կերպ թարգմանվեց մամուլի կողմից, մամուլը շահարկեց այս թեման՝ նշելով, որ հայերը փորձում են թաղամասից վտարել քրդերին:

Ըստ նրա`սա էր պատճառը, որ բողոքի ալիք բարձրացավ, բայց մտահոգիչն այն է, որ լիբանանյան մամուլը շահարկեց այս թեման տարբեր նպատակներով: Ինչպես տեղեկացրեց Ս. Արեանը, տեղական հայկական մարմինները հաղորդագրություն հրապարակեցին լիբանանյան մամուլում, որպեսզի հանրությունն իմանա, թե իրականում ինչ է կատարվում: Նշենք նաև, որ քաղաքապետարանը պահանջում է, որ բոլոր անօրինական բնակություն հաստատած անձինք գրանցվեն:

«Կան մարդիկ, որ պարզապես փորձանք են խաղաղ բնակչության գլխին: Մի արշավ սկսվեց, որ այդ մարդկանց բնակությունն օրինական դառնա: Այսօր դրությունը խաղաղ է, տհաճն այն է, որ լիբանանյան հակաիշխանական մամուլի կողմից շահարկվում է, թե հայերը քրդերին վտարում են: Հայերը ոչ ոքի չեն վտարում, հայերն ուզում են, որպեսզի իրենց բնակավայրն ապահով լինեն, իրենց կողքին ապրող մարդիկ լինեն օրինական, հարգեն հարևաններին, խնդիրներ չստեղծեն, տհաճ ընդհարումներ չստեղծվեն: Հայկական ընտանիքների սրբությունը և ապահովությունը կարմիր գիծ է՝ անկախ նրանից՝ երկրում խաղաղություն կլինի, թե պատերազմ»,- ընդգծեց Սագօ Արեանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում