ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում այցելել է քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց: Խոսելով Արցախ-Սփյուռք կապերի խորացման մասին՝ Բ. Սահակյանը շեշտել է արվեստի անփոխարինելի դերը՝ երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման և Սփյուռքում ազգային արժեքների պահպանման գործում: Նա հատկապես կարևորել է ճանաչված վարպետների հետ համագործակցությունը և նրանց փորձի կիրառումը Արցախում:
Հանդիպմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք: