Իսրայելը սառեցրել է հարկային եկամուտների փոխանցումը, որոնք պետք է ստանար Պաղեստինի Ինքնավարությունը: Դա, միգուցե, կապված է այն հանգամանքի հետ, որ Պաղեստինն անդամագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հայտնել է Իսրայելի հանրային ռադիոն, նման որոշում կայացրել է ութ նախարարների ֆորումը՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ:
Վարչապետը կոչ է արել Հորդանան գետի Արևմտյան ափում և Երուսաղեմի շուրջը արագ տեմպերով կառուցել 2000 տնից բաղկացած թաղամաս՝ հրեա նորաբնակների համար:









































