«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ, երբ արդեն հայտնի է դարձել, որ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցնելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, առաջինը հրաժարականի դիմում է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում եղած ժամանակ ամենամտերիմ անձանցից մեկը՝ այժմ Զվարթնոց օդանավակայանի ոստիկապետ Կարեն Բաբայանը՝ Շերիֆ մականունով:
Հայտնի է, որ Կարեն Բաբայանին հաջորդելու են այլ հրաժարականներ ևս:









































