Այսօր կայացած ավանդական մամլո ճեպազրույցի ընթացքում Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին բարձր է գնահատում Թբիլիսիում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի անցկացումը,- հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի նախագահի մամլո խոսնակի խոսքով՝ Թբիլիսիում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի անցկացումը վկայում է Վրաստանին ցուցաբերած ևս մի աջակցության մասին:
Ինչպես տեղկացրել է Մանանա Մանջգալաձեն` խորհրդի նիստը տեղի կունենա Թբիլիսիում նոյեմբերի 9-10-ը: Վրաստանի նախագահի մամլո խոսնակը նաև տեղեկացրել է, որ Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը կմասնակցի հյուսիսատլանտյան խորհրդի նիստին և տարբեր հանդիպումներ կանցկացնի։








































