Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Ասսիսի քաղաքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաշխարհային կրոնների ներկայացուցիչների հավաք` «Մտորումների, երկխոսության և աղոթքի օր» խորագրով:
Հավաքին մասնակցել են տարբեր կրոնների և եկեղեցիների ավելի քան երեք հարյուր ներկայացուցիչներ:
Հանդիպմանը մասնակցել և Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացրել են Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: