Ուսումնասիրությունների համաձայն՝ Չինաստանի հարուստները չեն ցանկանում ապրել իրենց երկրում: Այն մարդիկ, ում եկամուտները գերազանցում են 10 մլն իենը, որը համարժեք է 1,6 մլն դոլարին, ուզում են հեռանալ երկրից: «Hurun Report–ի ու Չինաստանի կենտրոնական բանկի ուսումնասիրության համաձայն՝ նրանք ուզում են երկրից հեռանալ, քանի որ երեխաներին ուզում են լավ կրթությունով ապահովել»,– գրում է Reuters-ը:
Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն ինչ անում է, որպեսզի տնտեսությունը զարգանա, իսկ կենսամակարդակը բարելավվի: Բայց նրաց չի հաջողվում վերափոխել կրթական համակարգը, սոցիալական վիճակը, թանկ ապրելակերպը: Այս պայմաններն էլ նպաստում են, որ հարուստները լքեն երկիրը:
Մեծ Բրիտանիայում ապրող չինացի Լուն հայտնել է, որ արտասահմանում ապրելը նույքան թանկ է, որքան Չինաստանում ապրելը, բայց արտասահմանի կյանքը տալիս է ավելի շատ հնարավորություններ:
Չինացիները երբեմն մասնակցում են, այսպես կոչված, ‹‹ներդրումային ներգաղթ›› ծրագրին: Այս ծրագիրը թույլ է տալիս տեղափոխվել ու ապրել այլ երկրում, եթե ներգաղթողը սահմանված մի գումար ներդնի տվյալ երկրում:
Չինական Sinkhua գործակալությունը սեպտեմբերին հայտնել է, որ չինացիները հիմնականում մեկնում են Կանադա և Ավստրալիա:











































