Հայտնի կենդանիներ վարժեցնող Էդգարդ Զապաշնին Գինեսի ռեկորդների գիրք է մտել երկու սլացող ձիերի վրա կատարած ակրոբատական հնարքի շնորհիվ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Ակրոբատները ձիերի վրա» համարի հնարքը (երեք մարդ սլացող ձիերի վրա բարձրանում է միմյանց ուսերի վրա) ես պատրաստել եմ մեկուկես տարի: Մենք Գինեսի գիրք էինք ներկայացրել բոլոր փաստաթղթերը ու երկու ամիս անց ստացել շնորհավորանքներ ու դրական պատասխան»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զապաշնին:
Նրա խոսքով` տրյուկի յուրահատկությունն այն է, որ դրա կատարման ժամանակ չեն օգտագործվել ձիերի կապիչներ, այսինքն` արտիստի ոտքերը ոչնչով ամրացված չեն եղել: Էդգարդի ուսերին կանգնած են եղել Զապաշնիի կրկեսի երկու արտիստուհիներ`ակրոբատիկայի սպորտի վարպետ Ալեքսանդրա Բլինովան և Քրիստինա Գրաիցոնկոն (միասին կշռել են 110 կգ):
«ԳԻնեսի ռեկորդների գրքի կանոնների համաձայն` մենք պետք է անցնեինք 10 մետր, սակայն անցանք 20 մետր: Հիմա այդ հնարքն ուզում եմ կրկնել մարտին Իժևսկում կայանալիք Կրկեսային տրյուկների փառատոնում: Հետագայում կփորձենք նույն հնարքը կատարել արդեն 4 հոգով»,- ասել է Զապաշնին:
Սա «Զապաշնի եղբայրների կրկեսի» արդեն երկրորդ հաղթանակն է Գինեսի գրքում: Առաջին անգամ նրանք գրանցվել են 2006 թ., երբ Էդգարդի եղբայրը` Ասկոլդը, Մայքլ անունով առյուծին հեծած կատարեց 3 մետրանոց ցատկ 2 մետր բարձրությունից:









































