Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը` Վրաստանը Հայաստանին կապող ավտոճանապարհը վտանգավոր է շահագործման համար:
«Кавказский узел»-ը տեղեկացրել է, որ Հայաստանի Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի մոտակայքում նորից ակտիվացել են սողանքները, և այդ հատվածում երթևեկությունը միակողմանի է: Գործակալությունը նշել է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` այս ճանապարհի շահագործումը վտանգավոր է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 19:03-ին, միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում՝ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ, տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել էին նաև Վրաստանի քաղաքացիներ:









































