Հոկտեմբերի 31-ին ծնվել է Երկրագնդի 7 միլիարդերորդ բնակիչը: Բայց թե ով է կրելու այդ պատվավոր տիտղոսը՝ առայժմ հայտնի չէ. իրավունքը վիճարկում են Ռուսաստանն ու Ֆիլիպինները:
Նախնական տվյալով` «հոբելյանական» երեխան ծնվել է Կալինինգրադում Մոսկվայի ժամանակով 00:02-ին: Այս իրադարձությունը ֆիքսել են ՄԱԿ-ի ուսումնասիրողները: Տղային անվանել են Պյոտր:
Այդուհանդերձ, Կալինինգրադն ունի մրցակիցներ, որոնք ցանկանում են «խլել» մոլորակի բնակչի տիտղոսը:
Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են, որ երեխան ծնվել է հենց իրենց երկրում: Հերոսուհուն անվանել են Դաննիկա Մայա Կամաչո։ Նա լույս աշխարհ է եկել Մանիլայում:
Հետաքրքիր է, որ նրա ծնվելը ևս ողջունել են ՄԱԿ-ի աշխատակիցները: Աղջկան այցելության է գնացել 1999 թ. մոլորակի վեցմիլիարդերորդ բնակիչ ճանաչված 12-ամյա Լորիզ Գևարան:
Ճշգրտությամբ որոշել, թե ով է Երկրի յոթմիլիարդերորդ բնակիչը, անհնար է, այդ իսկ պատճառով ՄԱԿ-ըն նախապես որոշել էր այդ հանդիսավոր իրադարձության օրն ու ժամը, ապա որոշել քաղաքը, որտեղ պետք է գրանցվի ծնունդը:
Ժողովրդագիրները, սակայն, ավելի վաղ պնդում էին, որ ՄԱԿ-ն առաջ է ընկնում իրդարձություններից` հայտարերելով, թե հոկտեմբերի վերջին երկրագնդի բնակիչների թիվը կհասնի յոթ միլիարդի:
Իրականում, այդ շեմը կհաղթահարվի 2012 կամ 2013 թվականին:








































