Մոսկվան հույս ունի վերջացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամգրվելու շուրջ ընթացող բանակցությունները մինչև այս տարվա վերջը: Այս մասին BBC-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Շվեյցարիան հանդիսանում է միջնորդ՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցություններում:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել նախարարին այն ջանքերի համար, որոնք գործադրում է շվեյցարական կողմը Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամագրվելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 1993 թվականից ձգտում է անդամագրվել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:









































