Մոսկվայում Renault Megane ավտոմեքենայի վարորդը ջարդել է 13 մեքենա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նրան հաջողվել է ձերբակալել որոշ ժամանակ տևած հետպնդումից հետո, որի ընթացքում նա ջարդել է ևս 4 ոստիկանական ավտոմեքենա:
Վարորդն իր մեքենայով սլացել է՝ խախտելով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները: Ոստիկանության՝ կանգ առնելու հրամաններին նա չի արձագանքել:
Ոստիկանները նրա ավտոմեքենան կանգնեցնելու համար ստիպված են եղել կրակել անիվներին: Երբ վարորդին դուրս են բերել մեքենայից, պարզվել է, որ նա ամբողջությամբ մերկ է և գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: