Աստղագետները եկել են այն եզրակացության, որ 2004 թ. իրենց հայտնաբերած՝ Խեցգետին համաստեղության աստղերից մեկը կարող է իրականում լինել իսկական օվկիանոս-մոլորակ:
Հետազոտողները պնդում են, որ ջրի պարունակությունն այս մոլորակում 1000 անգամ ավելի շատ է, որ քան Երկրագնդում, սակայն ջուրը այնտեղ գտնվում է այնպիսի վիճակում, որը հիշեցնում է հեղուկի ու գազի միջև վիճակը:
Խեցգետին համաստեղության մոլորակը շատ նման է արևային մոլորակի: 55 Cnc աստղը երկնքում երևում է անգամ անզեն աչքով ու շատ նման է Արեգակին:
Գիտնականների հաշվարկների համաձայն`55 Cnc մոլորակում ջրի պարունակությունը կարող է կազմել մոլորակի երկնային մարմնի 20 տոկոսը, ինչը 1000 անգամ ավելի շատ է մեր մոլորակի ջրի պարունակությունից:
55 Cnc-ն բավական անսովոր մոլորակ է` բարձր ջերմաստիճանի հետևանքով ջուրը մոլորակի վրա գտնվում է գերծայրահեղ վիճակում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ասղագետները Արեգակնային համակարգի սահմաններից անդին հայտնաբերել էին 50 նոր մոլորակներ, որոնցից մեկը, ինչպես ենթադրվում է, մարդու կենսագործունեության համար նպաստավոր պայմաններ ունի:











































