Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

400 մլն դոլարի վարկը չի օգնի. «Նաիրիտի» նախկին տնօրենը ելք չի տեսնում

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման և արդիականացման համար ԵվրԱզԷՍ հիմնադրամից 400 մլն դոլարի վարկ հատկացնելու վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման մասին լուրերը եթե անգամ ճիշտ լինեն և վարկն իսկապես հատկացվի, միևնույն է, «Նաիրիտը» կրկին վնասով կաշխատի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը:

Նա պարզաբանեց, որ նախ՝ կաուչուկի նման պահանջարկ չկա, իսկ եթե պետք է գործարանն իր արդյունաբերական ծավալների 10%-ի չափով աշխատի, քանի որ ացետիլենային մեթոդով այն չի կարող ավելին անել, նշանակում է, որ վնասով է լինելու՝ անկախ թե կաուչուկի գինն ինչքան է բարձրացել, իսկ եթե ծավալը մեծացնեն (հայտնի չէ՝ ինչ հնարավորություններից ելնելով) կաուչուկի այդ պահանջարկը չի լինելու:

«Անհնար է «Նաիրիտն» աշխատացնել իր ծավալներին համապատասխան, եթե չունենք երկաթուղային բեռնափոխադրումներ, իսկ դա չկա արդեն մոտ 16-17 տարի: Դա նշանակում է, որ երբեք հնարավոր չի լինի բերել համապատասխան քանկությամբ հումք, եթե անգամ բութադիենային տեխնոլոգիան կիրառեն ու փորձեն այդպես կաուչուկ արտադրել»,- ասաց Գ. Ներսիսյանը ու հավելեց. «Ինձ թվում է՝ սա ընդամենը խաղ է, այդ փողը ուզում են մտցնեն ու հանեն, որպեսզի ժողովրդի պարտքը տան, բանկերի փողերը տան ու վերջ: Դրանով կավարտվի «Նաիրիտի» պատմությունը»:

Գ. Ներսիսյանի խոսքով՝ ոչ մի մեքենայով հնարավոր չի անհրաժեշտ քանակի բութադիեն բերել ու գործարանն աշխատացնել, իսկ երկաթուղային փոխադրումների ճանապարհը Բաքվի գիծն էր: Նույնիսկ եթե Աբխազիայի երկաթուղին բացվի, կրկին հնարավոր չի լինի հումք բերել, որովհետև Աբխազիան մարդատար փոխադրումների համար է նախատեսված:

Միաժամանակ, Գ. Ներսիսյանը նշեց, որ գործարանի կառավարման տեսակետից խնդիր առանձնապես չկա, ֆինանսական կառավարիչ միշտ էլ կգտնվի, եթե փող լինի, իսկ տեխնոլոգիական կառավարումը կարող են անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում