Thursday, 04 06 2026
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
20:10
Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի
20:09
Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները

301-րդ հոդվածը դարձել է Հրանտ Դինքի մարդասպանը. Թաներ Աքչամ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք իրավապաշտպան ու հրապարակախոս Օրան Քեմալ Չենգիզը Todays Zaman թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի ներկայացրած դատական հայցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռը։

Հիշեցնենք, որ Աքչամը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ ընդգծելով, որ իր ներկայացրած դատական հայցի պատճառն այն է, որ թուրքական իշխանությունները ճնշումներ են բանեցնում իր վրա և հալածանքներ կիրառում, քանի որ ինքը բարձրացնում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության հարցը։

ՄԻԵԴ-ն էլ համաձայնվել էր Աքչամի հետ՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում չի կարող համարվել ցեղասպանություն, և որ դա հակասում է Անկարայի ստանձնած պարտավորություններին։

Այս կապակցությամբ Չենգիզը հայտարարել է. «ՄԻԵԴ-ի կայացրած այդ վճիռը պատմական է, ինչից հետո Թուրքիան ստիպված կլինի վերացնել այդ հոդվածը (301-րդ հոդված, որով դատապարտում են թուրքական ինքնագիտակցությանը «վիրավորած» անձանց)։ Ես Աքչամին հարցրեցի, թե արդյոք նա ՄԻԵԴ-ի այդ որոշումից հետո իրեն հարմարավե՞տ է զգում, և արդյոք դա կօգնի՞ Թուրքիային՝ սեփական անցյալին դիմակայելու համար։

Աքչամն ինձ պատասխանեց հետևյալը. «ՄԻԵԴ-ի այդ որոշումը հիրավի կաշխատի Թուրքիայի օգտին։ Այն կօգնի երկրին առաջ ընթանալ այն հարցում, որը տարիների ընթացքում խնդիր է հանդիսացել մեզ համար։ Մենք՝ թուրքերս, այդպես ենք վարվում յուրաքանչյուր հարցի պարագայում։ Մենք գիտենք, որ գոյություն ունի խնդիր, սակայն փոխանակ իսկապես ձեռնամուխ լինելու դրա լուծմանը, նախընտրում ենք գործել այլ սկզբունքով, կարծես թե մենք այն լուծում ենք։

Անգամ խոսքի ազատության ու օրենքի գերակայության հետ կապված պարզ և հասարակ հարցերի պարագայում մենք սպասում ենք ՄԻԵԴ-ի որոշմանը։ Բայց մի՞թե դա իսկապես անհրաժեշտ է մեզ։ Ահա հենց այդ պատճառով ես չեմ կարող որևէ հրճվանք ապրել ՄԻԵԴ-ի կայացրած այդ վճռի կապակցությամբ։

Դատարանն ի ցույց է դնում պատմության ու ժողովրդավարության միջև դիսկուրսի սերտ կապը։ Ես միայն ասել եմ, որ 1915 թվականին մոտ 1 միլիոն հայեր ոչնչացվել են Օսմանյան կայսրությունում։ Հենց դա էլ հարուցել է կառավարության զայրույթը, որը որոշել է պատմական դիսկուրսը հավասարեցնել «հանցագործության» հետ՝ 301-րդ հոդվածին համապատասխան։

Անգամ մեր թերթերը նախընտրում են վկայակոչել այն պատմաբանին, որը պաշտպանում է հայկական հարցի վերաբերյալ իշխանական մոտեցումը, և ոչ թե այն պատմաբանին, որին տվյալ հարցը լուսաբանելիս խոչընդոտում են և զրկում խոսքի ազատությունից։ Մենք պետք է հասկանանք հետևյալը. եթե դուք չեք կարող ազատորեն արտահայտվել պատմության մասին, նշանակում է՝ ձեր երկրին չի կարելի անվանել ժողովրդավարական, առանց մարդու իրավունքների պաշտպանվածության հնարավոր չէ ստեղծել հասարակություն և ապագա։

Պատմության մեջ գոյություն չունեն «հայկական» կամ «թուրքական» կողմեր։ Անցյալում իրականում տեղի ունեցածի քննարկման համար անհրաժեշտ է արտահայտվել բաց և ազատ՝ առանց լեգենդների ու առասպելների։ Այսօր Հոլոքոսթը քննարկելիս ոչ ոք չի հենվում «գերմանական տարբերակի» կամ էլ «հրեական տարբերակի» վրա։

Վերջին տարիներին Թուրքիան առաջադիմական մեծ քայլ է գործել ժողովրդավարության ոլորտում՝ հետաքննելով «Բալյոզի» ու «Էրգենեկոնի» գործերը։ Դա հանգեցրել է զինվորականների ազդեցության նվազեցմանը։ Սակայն պետք է հատուկ ուշադրության արժանացնել հետևյալ փոխկապակցվածությունը. նրանք, ովքեր մասնակցել են Թուրքիայում բնակվող հայերի ու քրիստոնյաների նկատմամբ ատելության սերմանմանը, նրանք ովքեր զրպարտչական կամպանիա են կազմակերպել Հրանտ Դինքի դեմ, և նրանք, ովքեր հանդես են եկել 1915 թվականի մարդասպանների պաշտպանության օգտին, դրանք հիմնականում «Էրգենեկոն» (ահաբեկչական) կազմակերպության անդամներն են։

Այժմ «Էրգենեկոնի» անդամները գտնվում են բանտում, սակայն 301-րդ հոդվածը նախկինի նման ուժի մեջ է։ Եկեք չմոռանանք, որ հենց էրգենեկոնամետ գործիչներն են քրեականացրել պատմությունը և այն հավասարեցրել թուրքական ազգության նկատմամբ դավաճանության ու վիրավորանքի։

Հենց նրանք են հանդիսացել Հրանտ Դինքի դեմ բոլոր նախաձեռնությունների հեղինակը, և հենց նրանց պատճառով եմ ես նախաձեռնել ՄԻԵԴ-ին իմ դատական հայցը ներկայացնելը։ Եթե մենք չենք ցանկանում, որ Թուրքիան նորից հայտնվի զինվորական վերահսկողության ներքո, եթե մենք չենք ցանկանում «Էրգենեկոնի» վերածնումը, մենք պետք է սովորենք խոսել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և խոստովանենք անցյալում իրականացված անարդարությունը։ Իր որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը մեզ հիշեցրեց այդ փաստի մասին։

Ես ինձ համարում եմ թուրքական քաղաքացիական հասարակության մասնիկը, և նրա հետ միասին շարունակելու եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի 301-րդ հոդվածը վերացվի Թուրքիայի Քրեական օրենսգրքից։ 301-րդ հոդվածը դարձել է Հրանտ Դինքի մարդասպանը։ Այդ հոդվածի բոլոր մարդասպան դրույթները պետք է վերացվեն։ Ես ՄԻԵԴ-ի որոշումը նվիրում եմ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին, ով նախկինում հանդես է եկել այդ մահացու դրույթների աջակցության օգտին։ Այժմ նա պետք է պատասխան տա Հրանտ Դինքի և մյուս բոլոր զոհերի համար»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում