Վերջին շրջանում ամենաշահարկվող թեմաներից է դարձել Apple TV –ին: Հոկտեմբերի 26-ին New York Times-ը հրատարակել է մի հոդված, որտեղ տեղեկություն կա Apple TV –ի և Apple-ի աշխատակիցների վերաբերյալ:
Լրագրող Նիկ Բիլտոնը գրում է, որ Ջոբսի կենսագիր Իսակովի խոսքերով՝ Ջոբսը մեծ հույսեր է կապել Siri–ի հետ, և որ հեռուստադիտողը հնարավորություն կունենա խոսելու նոր հեռուստացույցի հետ, իսկ վերջինս էլ կարձագանքի նրան:
Աշխատանքները սկսվել էին դեռևս 2007 թվականին, երբ կայացել էր iPhone-ի ցուցադրումը:
Բիլտոնը նաև գրում է, որ Apple TV–ն հանրությանը կներկայանա 2013 թվականից ոչ շուտ: Ուշացումը կապված է նրա չափազանց բարձր ինքնարժեքի հետ: Իսկ արտադրանքը պահանջարկ կունենա միայն մցունակ գին ունենալու դեպքում:
Siri–ի հիմնական նպատակը ոչ միայն ձայնային հրահանգ ընդունելն է, այլ սովորական հեռուստատեսության ու վիրտուալ աշխարհի միջև անդունդը վերացնելը:








































