ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Թունիսում տեղի ունեցած ազատ ընտրությունները անվանել է պատմական իրադարձություն: Այս մասին նա հայտնել է արաբական Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում:
«Ես գիտեմ, որ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական կուսակցությունները ձգտում են երկրում ստեղծել ժողովրդավարություն: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել աջակցել Թունիսի ժողովրդին և օգնել նրան՝ ստեղծելու քաղաքակիրթ հասարակություն, ժողովրդավարություն և տնտեսություն»,- նշել է Էշթոնը:
Հիշեցնենք, Թունիսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իսլամիստական «Ալ-Նահդա» («Վերածնունդ) կուսակցությունը խորհրդարանում ստացել է 90 տեղ՝ երեք անգամ ավելի շատ, քան ձախամետ «Կոնգրես հանուն հանրապետության» շարժումը:









































