Thursday, 04 06 2026
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում

Սաակաշվիլին հակահայ քաղաքականություն է վարում, որ թաքցնի հայկական արմատները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը

– Չնայած երկու ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության վերաբերյալ բազում հավաստիացումներին, Դուք կարծես մշտապես համոզված եք, որ հայ-վրացական հարաբերությունները լարված են: Ի՞նչ ունեն այս երկու երկրները կիսելու, որ չեն կարողանում կիսել:

– Շատ բարդ հարց եք տալիս: Հայ-վրացական հարաբերությունները, թերևս, պաշտոնական շրջանակներում գնահատվում են բարեկամական, գործընկերային և ջերմ: Բայց իրականում դրանք շատ խորքային խնդիրներ ունեն: Կոծկելով այդ խորքային հիմնախնդիրները` իրական ջերմ հարաբերություններ չենք կառուցի: Դրանք մի քանի ասպեկտներում են կառուցվում: Տեսեք, մենք օգտվում ենք վրացական ճանապարհներից, դրա դիմաց վճարում ենք և շատ ավելի բարձր, քան միջազգային ֆիքսված սակագներն են: Կրկնակի բարձր են, քան Ադրբեջանի բեռնափոխադրումները: Մենք գազ ենք տարանցիկ փոխադրում Վրաստանի տարածքով և փոխադրման տասը տոկոսը, որը ավելի քան երկու հարյուր միլիոն է կազմում, տարեկան մտնում է Վրաստանի բյուջե: Այսինքն` չնայած անհամամասնություն կա, բայց փոխադարձ չակերտավոր գործունեություն ենք իրականացնում: Այստեղ քաղաքական մոտիվացիա էլ կա, կարծում եմ: Տեսեք, վաճառքի են հանվում, նոր օրենքի փոփոխությամբ, նրանց, այսպես կոչված, ռազմավարական, ստրատեգիական կոմունիկացիոն ռեսուրսները` երկաթուղի, գազամուղ, ավտոմուղ: Հատկապես շեշտադրված է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ գազատարի սեփականաշնորհման խնդիրը, որը մեզ համար սկզբունքային է, քանի որ այդ գազամուղը, եթե թեկուզ փոքր մասնաբաժնով ընկնի թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների ձեռքը, նրանք ակնհայտորեն պատրաստ կլինեն թեկուզ տնտեսական, ֆինանսական կորուստներ ունենալ, բայց վնաս հասցնել մեզ գազափոխադրումների առումով: Եվ այսպես մի շարք օրինակներ: Երկու տեսանկյունից կարելի է գնահատել այս պահվածքը. մեկը հակահայկականությունն է, որը առկա է Վրաստանում, և դա նոր երևույթ չէ: Այդ հակասությունները տասնութ թվականին վերածվեցին հայ-վրացական պատերազմի: Խորհրդային տարիներին մենք պարզապես տեսել ենք ջավախահայերի նկատմամբ ազգային խտրական վերաբերմունքը, որը մշտապես նպաստել է Ջավախքի հայթափմանը:

– Դուք պնդում եք, որ այժմ Սաակաշվիլին հակահայ քաղաքականություն է իրականացնում` ապացուցելու, որ հայկական ծագո՞ւմ չունի:

– Դա ոչ լիարժեք գործոն կարող եմ համարել, բայց նաև դա երբեմն կարող է ազդել` այն տեսանկյունից, որ ասում են, չէ՞, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու խնդիր կա: Սաակաշվիլին վերջին շրջանում առիթ է ունեցել հայտարարելու, որ Հայաստանը տնտեսական սխալ քաղաքականություն է վարում, որի պատճառով փլուզվում է տնտեսությունը: Հայաստանի տնտեսությունը ռուսական տնտեսության կցորդն է, դրա համար առաջնթաց չունի, մինչդեռ իրենք արդյունքներ են նվաճել: Սողանքից հետո ասացին, թե ինչը հայերը երկու շաբաթում մաքրեցին` իրենք երկու ժամում կմաքրեին: Անկախությանը չշնորհավորեց: (Շնորհավորեց ուշացումով.- խմբ.): Այսինքն` սա հստակ քաղաքական կուրս է, որով ցանկանում են նսեմացնել Հայաստանի հնարավորությունները: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ աշխարհաքաղաքական առումով տարբեր կողմնորոշումներ ունենք: Վրաստանը լիարժեք կողմնորոշվել է ԱՄՆ և Արևմուտք, իսկ մենք փորձում ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Ավելին` մեզ համար ռազմավարական գործընկեր է Ռուսաստանը, մենք ջերմ հարաբերություններ ենք պահպանում Եվրամիության հետ, ՆԱՏՕ-ի հետ` սահմանափակ շրջանակներում և այլն, և այլն: Իսկ Վրաստանը մերժում է ամեն ռուսականը և դուրս գալով ԱՊՀ-ից` չմտավ ՀԱՊԿ: Պատկերացրեք Վրաստանը Ռուսաստանի թշնամին է, իսկ Ռուսաստանի ռազմաբազաները Հայաստանում են: Բայց մյուս կողմից` մեր քաղաքականությունը կառուցվում է մեր ազգային շահերի մոտիվներով:

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ Վրաստանը հայտարարում է, թե սպասում են Սերժ Սարգսյանի այցին, այնինչ հայկական կողմը ասում է, որ նման այց նախատեսված չէ:

– Այս թեմայով ես մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև չգիտեմ խորքում որևէ բան կա, թե ոչ: Գիտեմ այն, ինչ մատնանշեցիք:

– Վրաստանը իր կեցվածքով ի՞նչ է շահում:

– Նրանք մեր մասով կոնկրետ խնդիրներ ունեն, այն է՝ նպաստել մեր թուլացմանը. տարածաշրջանային ծրագրերից մեզ դուրս մղելը, տրանզիտը շատ բարձր սակագներով տրամադրելը և ամենագլխավորը՝ Ջավախքի հայաթափումը: Հայտնվելով նման իրավիճակում` մեր իշխանություններն աշխատում են ավելի մեղմ արձագանքել այն ամենին, ինչ կատարում են վրաց գործիչները մեր հանդեպ: Ինչպես նաև մղել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության:

– Այսինքն` ԱՄՆ-ն փորձում է Վրաստանի միջոցով հայերին իր կո՞ղմը գրավել:

– Գիտեք ինչ, այսօր երբ ուսումնասիրում ենք միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մենք տեսնում ենք, որ անուղղակիորեն Վրաստանը միջնորդություն է իրականացնում Հայաստանի և Արևմուտքի մեջ և որոշակի խնդիրներում էլ Հայաստանն է միջնորդական առաքելություն իրականացնում Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ: Այս առումով երկու կողմն էլ շահ ունեն:

– Վերջերս երկու հեռուստաընկերություններ փորձում են երգի ու շոուների միջոցով ցույց տալ, թե ինչ բարեկամական երկրներ են Հայաստանն ու Վրաստանը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Գիտեք, շատ բաներ են արվում հայ-վրացական ջերմ հարաբերությունները ի լուր աշխարհի ցուցադրելու համար: Միայն դա չէ, երկու հեռուստաընկերություններ «միմինո» են խաղում, աշակերտական կոլեկտիվներ են փոխանակվում, գիտաժողով, ֆորումներ են արվում, օրերս Ջավախքում գարեջրի գործարան բացվեց, որը դարձյալ այդ հարթության վրա ներկայացվեց: Այդ ամենը քայլեր են, շատ լավ է` թող արվեն, բայց անհրաժեշտ է խորքային խնդիրները լուծլ: Սրանք շպար են, թոզ փչելու համակարգ են: Իրական գործընկերությունը պետք է գործով ապացուցել, ոչ թե սեղանի շուրջ հայոց Կաթողիկոսի կենացը խմելուց հետո` սեղանից հեռանալիս իրար տակ փորել: Դա ճիշտ չէ:

– Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել հարևան երկրի հետ հարաբերությունները բարելավելու համար, որը չենք անում:

– Մեր իշխանությունները պետք է շատ-շատ ակտիվացնեն Վրաստանի հետ հարաբերությունները, մենք այսօր աշխատում ենք հիմնականում տրանզիտը ապահովելու հարցով: Շատ մեղմ ենք ընդդիմանում հակահայ հայտարարություններին` սկսած Սաակաշվիլիից մինչև պատգամավորների հայտարարությունները: Իսկ երբ ես դրանք ջրի երես եմ հանում, մի քիչ կոշտ եմ խոսում… արդեն երեք տարի է չեմ կարողանում գնալ Վրաստան ծնողներիս տեակցել, հայրական տուն: Իրենք են մեկ-մեկ գալիս: Մեր քաղաքականությունը պետք է միտված լինի առաջին հերթին Ջավախքում հայապահպանությունը ապահովելու խնդրին, հատկապես մարդիկ իրենք իրենց պատմական հողերում են բնակվում և կարող են լինել հայ-վրացական իրական բարեկամության կամրջող օղակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում