Հոլիվուդյան հանրահայտ դերասան Դենիս Քուեյդը 57 տարեկան է: Նա իր տարիքից երիտասարդ չի երևում, սակայն իր համար նոր զբաղմունք է գտել: Դա սերֆինգն է: Ըստ դերասանի՝ ինքը հաճույք է ստանում, երբ սերֆինգի միջոցով կարողանում է պայքարել օվկիանոսի ալիքների դեմ: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը:
Դենիսն իր կնոջ հետ միասին գտնվում է Մաուի կղզում, որտեղ նա տուն է փնտրում: Նախորդ շաբաթ նրանք վաճառքի են հանել Մոնտանայում գտնվող ֆերման:
«Ես փնտրում եմ այնպիսի վայր, որտեղ կարող եմ կենտրոնանալ իմ կյանքի նոր սիրո վրա, որը սերֆինգն է»,- ասել է դերասանը:









































