Friday, 05 06 2026
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստին

Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովի տարեկան նիստին և ողջունել միջոցառմանը ներկա 50 երկրից ժամանած ավելի քան 350 պատվիրակներին:

Հանրապետության ղեկավարը Գլխավոր Վեհաժողովին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Ողջույնի խոսքում Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին՝ մեր ժողովրդի և Երևանի մասին իր ելույթում հնչեցրած ջերմ խոսքերի համար, նշելով, որ հաճելի է այսքան երկրների պատվիրակների միասին տեսնել Երևանում:
Ելույթում նա մասնավորապես ասել է. «Վերջին շաբաթները Հայաստանի համար դարձան իսկական ֆրանսիական ամիս: Ուղիղ մեկ ամիս առաջ ես ընկերոջս և բարեկամիս՝ Նախագահ Նիկոլա Սարկոզիի հրավերով գտնվում էի Փարիզում։

Այնուհետև տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի բացառիկ պետական այցը Հայաստան, որը նշանավորվեց մեր հարաբերությունների մի նոր բարձրագույն փուլով։ Այդ այցն իր էությամբ և, որ շատ կարևոր է, բովանդակությամբ դարձավ կարևորագույն մի հենասյուն՝ ավելի ամրապնդելով մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը։

Իսկ այսօր Երևանում գումարվում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր ասամբլեայի տարեկան նիստը։

Մեզ մեծ բավականություն է պատճառում ֆրանկոֆոն ընտանիքին բարեկամության ամուր թելերով կապված լինելու փաստը: Խորապես կիսում ենք կազմակերպության հռչակած արժեքները, ինչպիսիք են՝ մշակութային բազմազանությունը, մարդու և ժողովուրդների ազատ, խաղաղ և ինքնուրույն ապրելու իրավունքը:

Եվ այդ արժեքների վրա է հիմնված մեր հազարամյակների պատմության հարուստ փորձ ունեցող ժողովրդի ապագայի պատկերացումը: Այդ արժեքների հիման վրա ենք մենք փորձում կառուցել մեր պետականությունը, որն ընդամենը 20 տարվա պատմություն ունի, թեև մեր ժողովուրդը հազարմայակների խորքից է գալիս: Մենք հետևողական ենք ֆրանկոֆոն ընտանիքի մաս կազմելու մեր քայլերի մեջ, և ինչպես այստեղ ասվեց, երեք տարի առաջ մենք դարձանք Կազմակերպության ասոցացված անդամ, իսկ գալիք գագաթնաժողովին ակնկալում ենք ստանալ արդեն լիիրավ անդամի կարգավիճակ: Այն կգա միայն պաշտոնապես ամրագրելու այն առաջընթացը, որ առկա է Հայաստանում այս ուղղությամբ:
Ֆրանկոֆոն ընտանիքին միանալու մեր նպատակաուղղվածության ապացույցները և այդ ճանապարհին վերջին շրջանում արձանագրված հաջողությունները բազմաթիվ են: Ես դրանով հպարտանում եմ:

Ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիան մեր երկրում ներկա են բոլոր ասպարեզներում ՝ ֆրանսիական մանկապարտեզից մինչև ֆրանսիական համալսարան, գիտական ու մշակութային ոլորտ¬ներից մինչև լրագրողական և գործարար շրջանակներ:

Պատահական չէ, որ Հայաստանն առաջատարներից մեկն է Ֆրան¬կոֆոնիայի օրերին կազմակերպված միջոցառումների թվով, որոնք անց¬կաց¬վում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մեր հանրապետության մնացած տարածքներում:

Հայաստանի Ազգային ժողովն անդամակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, իսկ մեր երեք խոշոր բարձրագույն ուսումնական հաստատությունները` Ֆրանկոֆոնիայի համալսարա¬նա-կան գործակալությանը։

Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ միայն Ֆրանսիայի հետ հաստատվել են շուրջ երեսուն ուղղակի կապեր` չհաշված Ֆրանկոֆոնիայի մնացած երկրները: Այդ շփումն ու կապերն ինքնին տեղական ինքնակառավարման մարմինների մի յուրահատուկ ասամբլեա է։

Կարծում եմ` մեր այդ ակտիվության արդյունքն ու գնահատականն է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը Երևանում անցկացնելու ձեր որոշումը: Եվ մեկ անգամ ևս ասեմ, որ հիրավի մեզ համար շատ մեծ պատիվ է: Ես վստահ եմ, որ Գլխավոր ասամբլեայի երևանյան նիստն իր ներդրումն ունեցավ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հռչակած գաղափարների տարածման համար և հետագա համագործակցությունն է՛լ ավելի ամրապնդեց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում