Հայաաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հոկտեմբերի 25-ին` ժամը 11.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հարակից այրվում է «Կարմիր Ավետարան» մատուռի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին:
Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր:









































