Ուժեղ երկրաշարժից հետո ցնցումները կարող են շարունակվել տասնյակ տարիներ. ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչքան կարող են շարունակվել ցնցումները ուժեղ երկրաշարժից հետո, նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի տեղակալ և ԱԻՆ արտակարգ ալիքի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:
«Ուժեղ երկրաշարժերից հետո, ինչպիսին Վանի երկրաշարժն էր, հետցնցումները կարող են շարունակվել տարիներ, նույնիսկ տասնյակ տարիներ»,- նշեց Ն. Գրիգորյանը` վստահեցնելով, որ դա այդպես էլ պետք է լիներ: Նա նաև ասաց, որ ժամանակի ընթացքում հետցնցումները ավելի աննկատ են դառնալու, քանի որ էներգիան մարելու է:
Նշենք, որ օրեր առաջ Վանի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչ օրս գրանցվել է 516 հետցնցում 3-5 մագնիտուդով:









































