Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ռեալ մեխանիզմ չէ. Ստեփան Սաֆարյան

Հայաստանի խորհրդարանում երեկ` հոկտեմբերի 25-ին, վավերացվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրության մեջ փոփոխությունների մասին արձանագրությունները:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված այս երկու արձանագրություններով փոփոխություններ են կատարվում 1992 թվականի մայիսի 15-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրում և 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս կազմակերպության անդամ երկրներին մի կողմ քաշվել, եթե ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկիր ագրեսիայի ենթարկվի։ «Այդ կառույցում դաշինքային հարաբերությունների գիտակցման և կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրացման ճգնաժամ կա: Որովհետև ՀԱՊԿ-ի պայմանագրում կատարված լրացումներով ասվում է, որ կոլեկտիվ պաշտպանության իրավունքը գործում է, երբ ագրեսիայի կամ դրա սպառնալիքի ենթարկված դաշնակից երկիրը վայելում է մյուս բոլոր դաշնակիցների ամեն տեսակ աջակցությունը, այդ թվում` ռազմական, մինչդեռ կանոնադրության մեջ կատարվող լրացումներում ասվում է, որ կարող է սահմանափակ ձևաչափով որոշում ընդունվել, և այն երկրները, որոնք չեն ցանկանում պաշտպանել դաշնակցին, կարող են չքվեարկել և չկրել մյուսների կայացրած որոշման պատասխանատվությունը: Սա կոլեկտիվ անվտանգության մեջ անոմալ բան է: Սա հակասում է ոչ միայն կոլեկտիվ անվտանգության տեսությանը, այլ նաև հենց բուն ՀԱՊԿ-ի գաղափարին:

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի հիմնարար փաստաթուղթն էլ վկայում է, որ անդամ երկրների նկատմամբ իրականացված ագրեսիան ընկալվում է որպես բոլորի նկատմամբ իրականացված ագրեսիա: Մինչդեռ կոլեկտիվ պաշտպանության իրավունքի իրացման մեխանիզմը ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ամենևին համահունչ չէ այդ ոգուն»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը:

Պատգամավորի խոսքով՝ եթե վիճակն այսպիսին է, ինքը չի կարող ընդունել այս արձանագրությունների մասին ասվող «բաժակաճառերը»: «Իրավիճակը մոլորության մեջ է գցում նաև հասարակությանը, թե ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ռեալ մեխանիզմ է: Եվ պատահական չէ, որ այդ երկու արձանագրությունների կապակցությամբ վերաբերմունքս ես շատ լակոնիկ ձևակերպեցի` կոլեկտիվը կոլեկտիվ չէ, պաշտպանությունն էլ իսկի պաշտպանություն չէ»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում