«iPod նվագարկչի հիմնադիրներից Թոնի Դադելը սկսել է զբաղվել սենյակային օդորակիչի` սենյակներում մշտական ջերմաստիճան ապահովող սարքերի ստեղծմամբ»,– հայտնում է The New York Times-ը:
2010 թվականին Ֆադելը, ով Apple ընկերության նախկին աշխատակից էր, իր գործընկեր Մեթ Ռոջերսի հետ հիմնադրել է Nest Labs ընկերությունը: Ընկերությունը մշակել է Nest օդորակիչը, որը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի 2011 թվականի նոյեմբերին: Սարքի նախնական պատվերի սկիզբը հայտարարվել է հոկտեմբերի 25-ին: Սարքավորման գինը 249 դոլար է:
Օդորակիչն ունի կլորավուն ձև և հագեցած է գունավոր էկրանով, որի վրա երևում է սենյակի ջերմաստիճանը: Ջերմաստիճանի փոփոխությունը նշվում է պտտվող շրջանակային սանդղակի վրա: Սարքավորումը մտապահում է տերերի «նախասիրությունը», և կարճ «ընտելացումից» հետո ավտոմատ կերպով դնում է անհրաժեշտ ջերմաստիճանը:
Nest-ը հագեցած է լույսի հաղորդիչներով, որի օգնությամբ նա որոշում է օրվա ժամը, և շարժման հաղորդիչով: Նախատեսված է էներգիայի խնայողության ռեժիմ։ Օդորակիչը կարելի է կառավարել սմարթֆոնի, պլանշետի կամ համացանցի միջոցով :








































