Եմենի իշխանությունները կրակը դադարեցնելու համաձայնագիր են ստորագրել ապստամբների կողմն անցած գեներալ-մայոր Ալի Մոհսեն Ալ-Ահմարի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով կառավարության ներկայացուցիչներից մեկին: Վերջինս հայտնել է, որ կողմերը նաև պայմանավորվել են ազատ արձակել հակամարտության ժամանակ գերի ընկածներին: Համաձայնությունը ձեռք է բերվել երկրի փոխնախագահի միջնորդությամբ:
Եմենում նախագահի հրաժարականի պահանջով հակակառավարական ցույցերը սկսվել են փետրվարի սկզբին: Այդ ընթացքում կողմերի միջև տեղի ունեցած բախումներում, արևմտյան մամուլի տվյալներով, հարյուրավոր մարդիկ են զոհվել:









































