Thursday, 04 06 2026
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի

Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, բարձրաձայնելու է իր տարածքային ամբողջականության հարցը. Ա. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն Ադրբեջանի`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ ընտրվելու մեջ վտանգ չի տեսնում և չի կարծում, թե նրա ներկայությունն այդ կառույցում որևէ կերպ կվնասի Հայաստանին: Նման տեսակետ քաղաքական գործիչը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` անդրադառնալով երեկ այդ կառույցի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցած Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրություններին:

«Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, կառույցում միանշանակորեն բարձրաձայնելու է ղարաբաղյան հակամարտության և իր տարածքային ամբողջականության հարցերը` պնդելով, որ Հայաստանն «օկուպացրել է» իր տարածքների 20 տոկոսը և ավելին: Միաժամանակ նրա այս գործողություններում վտանգ չեմ տեսնում, քանի որ ՄԱԿ-ում լավ են հասկանում, որ այդ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: ՄԱԿ-ում լավ են գիտակցում, որ լրացուցիչ շրջանակների ներգրավումը ԼՂ հակամարտության հարցի լուծման մեջ ավելի վնաս է խնդրի լուծմանը, քան օգուտ»,- նկատեց ՀԱԿ նեկայացուցիչը:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանը վատ արտաքին քաղաքականություն է իրականացնում ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ առհասարակ` գլոբալ իմաստով:

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպան ներկայացնող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրությունները։ Իր պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է ընտրվել Ադրբեջանը։

Սլովենիան հանել է իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանի օգտին քվեարկել է 155 երկիր, 24 երկիր էլ ձեռնպահ է մնացել։

Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի 2012 թվականի հունվարի 1-ից։ Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը հայտարարել էր, որ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ մեկտեղ, որոշակի կարգավիճակ ունեն նաև նրա ժամանակավոր անդամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում