Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է երեկ Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի հաղթանակը Բաքվի պատմական դիվանագիտական հաղթանակն է. «Մենք բոլորս երջանիկ ենք Ադրբեջանի այդ հաղթանակի կապակցությամբ, որով պետք է հպարտանա մեր երկրի ողջ ժողովուրդը։
Այդ հաղթանակն ի ցույց է դնում, թե որքան յուրահատուկ է մեր երկիրը։ Մեր երկիրը բավական հայտնի է և ճանաչում է վայելում աշխարհում։ Միջազգային հանրությունը լայնորեն աջակցում է Ադրբեջանին։ Այս հաղթանակը զգալի ներդրում կունենա համայն աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու գործում»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամի «ադրբեջանական» մանդատն ուժի մեջ է մտնելու 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը։









































