Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող ներկայիս իրավիճակը և բանակցային գործընթացի հեռանկարները։