Թուրքական Hürriyet թերթն անդրադարձել է երեկ Վանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ համայն աշխարհի արձագանքին։ Նշվում է, որ թուրքական կողմին զանգահարած առաջին երկրներն են Իսրայելը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Հունաստանն ու Լեհաստանը։ Անգամ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն է առաջարկել իր օգնությունը։
Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը շնորհակալություն է հայտնել այդ երկրներին այդ պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում կդիմի նրանց օգնությանը։ Չնայած դրան՝ Թուրքիան ընդունել է միայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Պակիստանի աջակցությունը։
Այս երկու երկրներին ընդառաջելու և մյուս երկրներին մերժելու կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ը «պարզաբանել» է, որ Ադրբեջանն ու Պակիստանն առանց նախապես հարցնելու են օգնություն ուղարկել, և որ իրենք չէին կարող չընդունել այդ օգնությունը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թուրքիա է գործուղել 200 փրկարարների։









































