Հոկտեմբերի 23-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ։
ՀԱԷԿ-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի հեռավորությունն էպիկենտրոնային գոտուց կազմում է մոտ 160 կմ։ ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ։
ՀԱԷԿ-ում երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ, և ատոմակայանին որևէ վնաս չի եղել ու չէր կարող լինել, քանի որ այն հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար։
ՀԱԷԿ-ի հաղորդագրության համաձայն`Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը ՀՀ տարածքում որևէ բնակավայրի, որևէ շենքի կամ շինության որևէ վնաս չի հասցրել։
Ի պատասխան «Զաման» օրաթերթի հրապարակման` ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը տեղեկացրել է, որ երկրաշարժն իրենց մոտ զգացվել է ընդամենը 2-3 բալ ուժգնությամբ, ինչի մասին նույնիսկ ավելորդ է խոսել:
Հայկական ատոմակայանը սեպտեմբերի 11-ից կանգնած է պլանային վերանորոգման աշխատանքների։







































