ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրանին նախազգուշացրել է, որ վերջինս Իրաքին չներքաշի իր ազդեցության ոլորտ:
CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնը նշել է, որ Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերումից հետո ԱՄՆ-ի ներկայությունը Պարսից ծոցում կպահպանվի: Նա հավելել է, որ ոչ մեկը, այդ թվում՝ և Իրանը չպետք կարծեն, թե ԱՄՆ-ը, իր զորքերը դուրս բերելով Իրաքից, կդադարի Իրաքին օգնություն ցույց տալ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, սակայն, վերջերս չի բացառել, որ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո իրանցի զինվորականներն օգնություն կցուցաբերեն Բաղդադին՝ բանակում զինավարժություններ իրականացնելու և այն զինամթերքով հագեցնելու գործում: Ընդ որում՝ Իրանի նախագահը նշել է, որ այդ որոշումը կկայացնի Իրաքի ղեկավարությունը: