Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի է ունեցել «Բավական է կերակրել Կովկասը» կարգախոսով հանրահավաք, որն արտոնված է եղել քաղաքային իշխանությունների կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները կոչ են արել, որպեսզի իշխանությունները վերանայեն իրենց վարած քաղաքականությունը կովկասյան հանրապետությունների նկատմամբ:
Հանրահավաքին մասնակցել է մոտ 200 մարդ:










































