Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին երեկոյան բաժին է ներկայացել 19-ամյա Արամայիս Հ-ն` հայտնելով, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը:
Արամայիս Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:









































