«Խոսքի իրավունք» միավորումից ստացված հաղորդագրությունը հայտնում է, որ վերջիններս «Անտեսված խոսք» խորագրի ներքով պարտավորվում են հիշեցնել տարբեր պաշտոնյաներին հասցեագրված անպատասխան հարցերը:
«Արդեն 3 օր է, լրագրող Գուրգեն Ալեքյանը Կարեն Կարապետյանի ֆեյսբուքի էջում գրում է, որ Խանջյան փողոցի գետնանցումներն անմխիթար վիճակում են, իսկ կախովի առաստաղները պարբերաբար պոկվում են ու կախվում ՝ վտանգելով անցորդների կյանքը: Այս անցումում էլ կախովի առաստաղներն են պոկվում ու կախվում ՝ խոչընդոտելով անցորդների շարժին:
Գուրգեն Ալեքյանը խնդրում է համապատասխան ստորաբաժանումների միջոցով շուտափույթ կարգավորել այս հարցը, հաշվի առնելով, որ այստեղով անցնում են նաև փոքրիկներ: Լուսավորության խնդիրը դժվար չէ լուծել, վերանորոգման հարցը ևս չպետք է անտեսել»,-ասված է հաղորդագրության մեջ:









































